Դասական հանդերձանք. Հրաչուհի Ութմազյանի աշխատանքային լուսանկարը

17:49   30 օգոստոսի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է աշխատանքային առօրյաից։

302138246_405536201494202_3130668257077493608_n.jpg (135 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում արված հրապարակման մեջ հաղորդավարուհին կրում է սպիտակ դասական վերնաշապիկ՝ այն համադրելով մարգարտյա վզնոցի եւ մեղմ դիմահարդարման հետ: Հաղորդավարուհին նստած է համակարգչային սեղանի դիմաց՝ ձեռքին թեյի բաժակ:

«Աշխատանքային ամառվանից հետո սահուն անցում ենք կատարում խիտ աշնանային շրջան!!! Ձեզ համա՞ր էլ ամառը մի շնչով անցավ», - լուսանկարին կից գրել է Հրաչուհի Ութմազյանը:

Հրաչուհի-Ութմազյան-9.jpg (164 KB)

Ավելի վաղ հաղորդավարուհին իր ինստագրամյան էջում հրապարակել էր երեկոյան կերպարով լուսանկար, որում կրում էր սեւ զգեստ: Հրաչուհին արձակել ր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ականջօղեր, շարֆ։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցիկ հայուհի»։



© NEWS.am STYLE