«Հորինելով Աննային» ֆիլմում զրպարտության համար Netflix-ին դատի են տվել

23:12   30 օգոստոսի, 2022

Vanity Fair-ի նախկին լրագրող Ռեյչել Ուիլյամսը դատի է տվել Netflix-ին՝ «Հորինելով Աննային» ֆիլմում զրպարտության համար։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Խոսքը սերիալում լրագրողի անունով հերոսուհու հայտնվելու մասին է։ Ըստ Ուիլյամսի՝ նա նախագծում ներկայացվել է որպես ոչ բարոյական, ագահ, վախկոտ եւ անազնիվ։ Կինը պնդում է, որ կերպարը չի համապատասխանում իրականությանը եւ վարկաբեկում է իր անձը։

Լրագրողի փաստաբան Ալեքսանդր Ռուֆուսա-Այզերի խոսքով՝ ֆիլմի թողարկումից հետո իր պաշտպանյալը սոցիալական ցանցերում բախվել է կոշտ քննադատության ու բացասական մեկնաբանությունների։

 «Հորինելով Աննային» սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին։ Նախագիծը հիմնված է խարդախ Աննա Սորոկինայի կյանքի վրա, որն առավել հայտնի է Աննա Դելվի անունով։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE