Խելագար Լեդի Գագան. 9 հազար դոլար արժողությամբ զգեստ եւ Գագա տիկնիկ՝ մարդկային հասակով

11:01   28 նոյեմբերի, 2013

Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան եւս մեկ անգամ ամբողջ աշխարհին ապացուցել է, որ ամենաարտասովոր աստղն է: Գագան ուղեւորվել է Տոկիո՝ ներկայացնելու իր ArtPop ալբոմը: Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղից երգչուհին ուղեւորվել է Ճապոնիա, նա հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:

 

Գագան ներկայացել է Սլովենիայից դիզայներ Պիտեր Մովրինի զգեստով, որն արժե 9 հազար դոլար:

 

Տոկիոյի օդանավակայանում Լեդի Գագային երկրպագուները դիմավորել են արդեն այլ կերպարով. կոմբինեզոնով եւ ինքնատիպ ակնոցով:

Թվում էր, որ վերջ: Բայց՝ ոչ: Ճապոնացիները հնարքների վարպետ են: Հենց նրանք էլ մտածել եւ ստեղծել են հերթական հրաշքը՝ Gagadoll-ը: Այն Լեդի Գագայի տեսքով մարդկային հասակով տիկնիկ-երաժշտական կենտրոն է, որին դիպչելիս հնարավոր է լսել երգչուհու երգերի մեղեդիները:

Աղբյուրը՝ Daily Mail, Express.

Լուսանկարները՝ EPA-ի, Splash News-ի, AP-ի



© NEWS.am STYLE