«Երեւանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով

14:34   31 օգոստոսի, 2022

«Երեւանյան հեռանկարներ»  միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը  կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին կայանալիք անմոռանալի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին եւ Արվեստի միջազգային համաժողովին:

Համերգի մենակատարն է անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր  Սերգեյ Սմբատյանը:

Ծրագրում կհնչի

Ստեփան Ռոստոմյան | Սիմֆոնիա թիվ 1

Յան Սիբելիուս | Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47

Արամ Խաչատրյան | Երեք հատված «Սպարտակ» բալետից:



© NEWS.am STYLE