Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է «Դոմ-2»-ի նախկին մասնակից Անաստասիա Կոչերվեի մահվան գործով կասկածյալը

19:09   31 օգոստոսի, 2022

Սանկտ Պետերբուրգում կալանավորվել է «Դոմ-2» շոուի նախկին մասնակից Անաստասիա Կոչերվեի մահվան գործով կասկածյալը։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով նրա ընկերուհուն՝ Օլեսյա Մալիբուին (Կոժեւնիկովա)։

Հրատարակության տվյալներով՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվելու անզգուշությամբ մահ պատճառելու համար։

Այն, որ Սանկտ Պետերբուրգում հայտնաբերել են Կոչերվեյին դին, հայտնի է դարձել օգոստոսի 24-ին։ «Դոմ-2»-ի նախկին մասնակցի անհետացման մասին հայտարարությունը ոստիկանություն են ներկայացրել նրա հարազատները։ Աստղի ընկերուհին պատմել է, որ նա խնդիրներ է ունեցել ալկոհոլի եւ թմրանյութերի հետ։ Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Մահացածի ինքնությունը հավաստիորեն կպարզվի միայն հարազատների կողմից դիակի ճանաչումից հետո։



© NEWS.am STYLE