Ամեն ինչում մեղավոր է լողավազանի ջուրը. նկատվել է Քիմ Քարդաշյանի վատ ֆոտոշոփը

12:09   1 սեպտեմբերի, 2022

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին հաճախ են մեղադրում Photoshop ծրագրի չարաշահման համար:Այս անգամ Քիմի լուսանկարի անհաջող մշակումը նկատել է լուսանկարիչ Քերոլայն Ռոսը՝ Beats ապրանքանիշի ականջակալների գովազդային շարքում եւ համապատասխան տեսանյութով կիսվել իր տիկտոկյան հաշվում:

«Քերոլայնը քաղաքում» անվանումով հաշվի օգտատերը ուշադրություն է հրավիրել Քարդաշյանի նախկին լուսանկարների վրա, որոնցում նա կեցվածք է ընդունել լողավազանում:

«Քիմ Քարդաշյանը հայտնի է լուսանկարների մշակմամբ, սակայն ես չգիտեմ, թե ինչու է նա դա անում: Երեւի ցանկացել է, որ կադրերում վիզն ավելի բարակ երեւա: Ակնհայտ է, որ մարմնի տվյալ մասը մշակված է»,- հոլովակում ասել է լուսանկարիչը:

302648352_602181578154111_473426125928419082_n.jpg (254 KB)

Լուսանարիչը ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել Քարդաշյանի վիզը մինեւ Photoshop-ի կիրառումը եւ բացատրել, որ լողավազանի ջրի մակարդակն աղավաղված է դրա պատճառով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Քիմ Քարդաշյանին մեղադրում են լուսանկարների մշակման համար: Հուլիսին Daily Mail պարբերականի ընթերցողները քննադատել էին հեռուստաաստղին՝ նշելով, որ նա անբնական տեսք ունի:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE