Քիմ Քարդաշյանը կեչիների ու ձնակույտերի մեջ կեցվածք է ընդունել Balenciaga-ի ձմեռային հավաքածուի համար

17:29   1 սեպտեմբերի, 2022

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Balenciaga ապրանքանիշի ձմեռային հավաքածուի դեմքը, գրում է Hypebeast-ը եւ հավելում, որ շարքն առաջին անգամ ներկայացվել է Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ անցած մարտին:

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian (@kimkardashian)

Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Դանիել Ռոշն է։ Ֆոտոշարքի գլխավոր հերոսներն են Քիմ Քարդաշյանը եւ «Էյֆորիա» սերիալի դերասանուհի Ալեքսա Դեմին։ Լուսանկարներում Քիմը կրումէ կապույտ զգեստ, տեսքը լրացրել է սպիտակ արեւային ակնոցով եւ Balenciaga ապրանքանիշի պայուսակով։ Ալեքսան ներկայացել է մուշտակով՝ արծաթագույն գոտիով եւ սեւ ու սպիտակ զգեստով։

Ապրանքանիշի ձմեռային հավաքածուի ցուցադրությունն անց է կացվել ձյունածածկ տարածքում, իսկ հատուկ ցուցադրության համար իրական ձնաբուք է վերստեղծվել։ Հավաքածուն ներառում է բլուզներ, լայն տաբատներ, թիկնոցային զգեստներ, երկարաթեւ վերնաշապիկներ, զգեստներ, կոստյումներ եւ մորթյա վերարկուներ։

Աղբյուրը՝ Buro24/7

Ֆոտո՝ Instagram



© NEWS.am STYLE