GAP-ը Քանյե Ուեսթին չի հրավիրել կարեւոր գործնական հանդիպման

15:29   1 սեպտեմբերի, 2022

Ռեփեր Քանյե Ուեսթը ամերիկյան խոշորագույն հագուստ վաճառող ընկերությանը` GAP-ին, մեղադրել է իր դիզայնները կրկնօրինակելու եւ իրեն կարեւոր գործնական հանդիպումների չկանչելու համար: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:

«GAP-ը առանց ինձ իմ մասին հանդիպում է ունեցել», - նշել է Ուեսթը:

302169961_1013346799331717_2613258319118846817_n.jpg (86 KB)

Հաջորդ օրը նա հրապարակել է նամակագրություն, որոմ ընկերությանը մեղադրում է Yeezy GAP Engineered by Balenciaga դիզայնը  ընկերության սովորական շապիկների վրա պատճենելու համար:

hjm,.jpg (134 KB)

Քանյեի խոսքով՝ ընկերությունը չեղարկել է նաեւ իր երեխաների հետ Ճապոնիայում կայանալիք ֆոտոշարքը՝ «առանց իր իմացության»։

Ռեփերը նշել է, որ ապրանքանիշի գլխավոր տնօրենի հետ համագործակցության արդյունքում վաճառել է սեւ հուդիներ`ընդհանուր 14 միլիոն դոլար արժողությամբ:

Ավելի վաղ Քանյեն պատասխանել էր Balenciaga եւ Gap ապրանքանիշերի հետ համագործակցությամբ ստացված պայուսակները վաճառելու որոշման վերաբերյալ քննադատություններին՝ ընդգծելով, որ ինքը նորարար է եւ իր գաղափարների համար չպետք է ներողություն խնդրի:



© NEWS.am STYLE