23:31 1 սեպտեմբերի, 2022HBO Max-ը պատվիրել է «Հարլի Քուին» անիմացիոն սերիալի չորրորդ եթերաշրջանը, հայտնում է Variety-ն։
Հոսքային ծառայությունից տեղեկացրել են, որ Սառա Փիթերսը, ով գրում է շոուի սցենարը դեռեւս առաջին եթերաշրջանից, ստանձնել է նաեւ գործադիր պրոդյուսերի եւ շոուն վարողի պարտականությունները:
Երրորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագը կցուցադրվի HBO Max հեռուստաալիքով սեպտեմբերի 15-ին։ Եթերաշրջանը, որի պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 28-ին, HBO Max-ի առաջին անիմացիոն սերիալն է։ Այն պատմում է Հարլի Քուինի եւ իր դաժան ընկերոջ`Ջոկերի բաժանման մասին եւ, թե ինչպես է Հարլին չարագործ դառնում: