Վենետիկում միջազգային կինոփառատոն է բացվել (վիդեո)

16:36   1 սեպտեմբերի, 2022

Իտալական Լիդո կղզում բացվել է ամենահին միջազգային կինոստուգատեսը՝ Վենետիկի 79-րդ կինոփառատոնը։

Այս տարի ցուցադրությունների մեկնարկը տրվել է ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի «Սպիտակ աղմուկ» ֆիլմով, որը նկարահանված է Դոն ԴեԼիլոյի վեպի հիման վրա։ Վերոնշյալ ֆիլմից բացի, մրցույթային ծրագրում ընդգրկված են 22 ֆիլմեր, ինչը նշանակում է, որ ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրի գլխավորած ժյուրին լուրջ անելիքներ ունի, ինչը կավարտվի սեպտեմբերի 10-ին՝ «Ոսկե առյուծի» եւ այլ մրցանակների հանձնմամբ:

Փառատոնին բացման օրը արդեն իսկ մրցանակ է հանձնվել. փայլուն կարիերայի համար, պատվավոր «Ոսկե առյուծի» է արժանացել Կատրին Դենեովը:

Լացագույն ֆիլմ անվանակարգում նոմինացվել են ճապոնացի ռեժիսոր Կոջի Ֆուկադայի «Անձնական կյանք», մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բարդո», ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասի «Աթենա» եւ ռեժիսոր Ջոանա Հոգգի եւ Թիլդա Սուինթոնի համատեղ աշխատանք «Հավերժական դուստրը» ֆիլմերը: Լավագույն գլխավոր դերի անվանակարգում նոմինացվել են իրանցի ռեժիսոր Վահիդ Ջալիլվանդի «Պատից այն կողմ», Սանտիյագո Միտրեսի «Արգենտինա. 1985», իտալացի ռեժիսոր Սուսաննա Նիկիարելիի «Կիարա», Անդրեա Պալաորոյի «Մոնիկա», Լաուրա Պոյտրասի «Ամբողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը», Ֆրեդերիկ Ուայսմանի «Զույգ», Ռոշդի Զեմի «Կապից դուրս» եւ Ռեբեկա Զլոտովսկու «Ուրիշների երեխաները» ֆիլմերը:



© NEWS.am STYLE