Ավրիլ Լավինը Հոլիվուդի Փառքի ծառուղում ստացել է իր սեփական աստղը

11:14   2 սեպտեմբերի, 2022

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինն աստղի է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում, հայտնում է Fox News-ը։

Արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։ Արտիստուհին խոստովանել է, որ իրականություն է դարձել աստղ ստանալու իր երազանքը։ Նա առաջին անգամ այցելել է Լոս Անջելես եւ Հոլիվուդ 16 տարեկանում։ Լավինը տոնակատարությանը ներկայացել է իր սիրելի մարզաշապիկով, որով նա լուսանկարվել էր ծառուղում դեռահասության տարիներին: Նա իր հետ բերել է նաեւ այդ լուսանկարը։ «Երբեք չէի մտածի, որ աստղ կունենամ, ինձ շատ երջանիկ եւ երախտապարտ եմ զգում, որ դեռ կարող եմ երաժշտությամբ զբաղվել»,- իր հույզերով կիսվել է Լավինը։

Արարողությանը ներկա են եղել նաեւ երգչուհու փեսացուն՝ Դերեկ Ռայան Սմիթը եւ ընկերները՝ Machine Gun Kelly-ն եւ Ջոել Մեդդենը։

Ավելի վաղ Լավինը վերաթողարկել էր իր 20 տարվա վաղեմության ալբոմի շապիկը։



© NEWS.am STYLE