Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է պայուսակների առաջին հավաքածուն

16:16   2 սեպտեմբերի, 2022

Վիկտորյա Բեքհեմը թողարկել է կաշվե իրերի առաջին հավաքածուն իր համանուն ապրանքանիշի՝ «Victoria Beckham»-ի համար։ Այդ մասին գրում է WWD-ն։

Նոր հավաքածուն ներառում է չորս տարբեր նյութերից պայուսակների ութ մոդել։ Նա ոգեշնչվել է բրենդի 2022 թվականի գարնանային հավաքածուի զարդերից, հատկապես՝ տղամարդու ժամացույցի ժապավեններից։

 «Կաշվե կատեգորիային միանալն իսկապես մեծ քայլ է ապրանքանիշի համար։ Նկատի ունենալով գալիք սեզոնում մեր դեբյուտը Փարիզում՝ հասկացանք, որ ճիշտ պահն է», - ասել է Բեքհեմը:

Նրա խոսքով՝ պայուսակների դիզայնը պարզ է, բայց միեւնույն ժամանակ շատ գործնական։ Դրանք, ըստ Բեքհեմի, համապատասխանում են բազային զգեստապահարանին եւ պարունակում են այն ամենն, ինչ հարկավոր է։

Գառան եւ հորթի կաշվից պատրաստված իրերն արժեն 450 ֆունտից մինչեւ 1,3 հազար ֆունտ ստեռլինգ։

Victoria Beckham ապրանքանիշը ստեղծվել է 14 տարի առաջեւև այդ ժամանակից ի վեր անցել է վերելքների ու վայրէջքների միջով: 2011-ին British Fashion Awards-ի վարկածով նա դարձել է տարվա դիզայները, բայց 2019-ին պարզվել է, որ ապրանքանիշը շահութաբեր չի եղել գործարկման օրվանից: Այժմ, ըստ մամուլի հրապարակումների, Վիկտորյա Բեքհեմը բազմամիլիոնանոց պարտքեր ունի։

Լուսանկաները՝ Instagram/facebook



© NEWS.am STYLE