«Սքայֆոլը» բոնդիանայի պատմության մեջ ամենահանրահայտն է

12:21   12 նոյեմբերի, 2012

Ջեյմս Բոնդի մասին թվով 23-րդ՝ «007. կոորդինաները՝ Սքայֆոլ» ֆիլմը, որ բոլորովին վերջերս է լայն էկրան բարձրացել, 007 գործակալի մասին կինոյի պատմության մեջ ամենառեկորդայինն է դարձել։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում եւ Կանադայում դրամարկղային հավաքները հասել են 87,8 մլն դոլարի։

Ինչպես հաղորդում է  Associated Press - ը, հղում անելով ժապավենի տարածող Sony ընկերությանը, դեռեւս նոյեմբերի 8-ին ֆիլմն աշխարհով մեկ հավաքել էր 350 մլն դոլար։ Ենթադրվում է, որ շաբաթ-կիրակիի եկամտի հաշվարկից հետո այդ գումարը կհասնի 500 մլն դոլարի։

Ֆիլմի վրա հեղինակները ծախսել են 200 մլն դոլար, այդ պատճառով էլ նրանք մեծ հույսեր են կապում տոմսերի վաճառքի հետ։ Իսկ ամենամեծ եկամուտը սովորաբար ընկերությունը ստանում է առաջին շաբաթ-կիրակիի օրերին։

Բացի այդ, ինչպես նշում է Businessweek - ը, բոնդիանայի վերջին երեք ֆիլմերի գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը, ըստ հանդիսատեսի շրջանում արված հարցման, առաջ է անցել հոլիվուդյան դերասան Շոն Կոներիին՝ Բոնդի դերակատարման հարցում։



© NEWS.am STYLE