Հայտնի է, թե ում հետ է Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպում Կամիլա Մորրոնեից բաժանվելուց հետո

15:06   3 սեպտեմբերի, 2022

Լեոնարդո Դի Կապրիոն խնամքով թաքցնում է իր անձնական կյանքի մանրամասները, սակայն պապարացիներն ու ինսայդերները չեն քնում։ Վերջերս համացանցում տեղեկություն հայտնվեց, որ դերասանը 4 տարվա հարաբերություններից հետո բաժանվել է Կամիլա Մորրոնից։ Հայտնի չէ, թե ինչն է եղել բաժանության պատճառը, սակայն ասում են, որ նախաձեռնողը Լեոն է եղել։ Նա, կարծես, այնքան էլ չի անհանգստանում կատարվածը:

Ըստ լուրերի՝ դերասանն արդեն գտել է նրան փոխարինող. դեռեւս հուլիսին արեւմտյան լրագրողները նրան նկատել էին ուկրաինացի բլոգեր եւ մոդել Մարիա Բերեգովայի ընկերակցությամբ։ Աղջիկը Դի Կապրիոյի հետ ժամանակ է անցկացրել Սեն-Տրոպեում գտնվող նրա զբոսանավում:

20220902leo.jpg (287 KB)

Մարիան 22 տարեկան է, նա վերջերս ամուսնալուծվել է արաբ գործարարից, ով Մուամար Քադաֆիի «աջ ձեռքն» էր։

Դի Կապրիոյի եւ Կամիլա Մորրոնեի բաժանման պատճառները հայտնի չեն, սակայն այս թեմայով բազմաթիվ մեմեր արդեն հայտնվել են համացանցում։ Այսպիսով, երկրպագուները նկատել են, որ դերասանը երբեք չի հանդիպում 25 տարեկանից բարձր աղջիկների հետ։ Այս ամառ Կամիլան դարձավ 25 տարեկան՝ Դի Կապրիոյից բաժանվելուց անմիջապես առաջ:



© NEWS.am STYLE