Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 5-ից 11-ը

09:00   4 սեպտեմբերի, 2022

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելիի նախապատվությունների ցանկի առաջին տեղում դուք չեք լինի: Չփորձեք բարձրանալ առաջին հորիզոնական` ոտնատակ անելով նրա արժեքները: Այդպես կարող եք նույնիսկ ավելի ներքեւում հայտնվել:

ՑԼԵՐ

Պետք չէ հեռավոր անկյուններում թաքցնել ձեր խնդիրները եւ զգացմունքները: Աստղերը հուշում են խոսել սիրելիի հետ ձեզ անհանգստացնող թեմաների շուրջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Անձնական կյանքում ձեր մտքերն իրականացնելու համար ձեզ կպակասեն ինչ-ինչ մանրուքներ, որոնք հետագայում շատ ավելի մեծ արժեք կունենան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ձեզ փոքրիկ, սակայն շատ հաճելի նվեր մատուցել: Կարեւորը` ոչինչ չխանգարի նրան իրականացնել իր ցանկությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բարեհաջող շաբաթ է թեթեւ, չպարտադրող հարաբերություններ սկսելու համար, որոնք թեեւ երկար չեն տեւի, սակայն ռոմանտիզմ կբերեն ձեր անձնական կյանք:

ԿՈՒՅՍԵՐ

Հավանական է, որ ձեր նախկին զուգընկերը հիշեցնի ձեզ իր մասին ինչ-որ անսովոր կերպով: Պատրաստ եղեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Շաբաթը լի կլինի անմիտ քայլերով: Որքան շատ եք դուք մտածում, թե ինչ անել կամ ասել, այնքան վատ է դա ստացվում: Ուրեմն, չարժե երկար մտածել: Առաջինը եկած միտքն այսօր ամենաճիշտը կլինի:  

ԿԱՐԻՃՆԵՐ

Ժամանակն արժե անցկացնել սիրելիի հետ ռեստորանում կամ սրճարանաում: Թեեւ գարեջրատունը նույնպես տեղին կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Շաբաթը կարող է անհանգստություններ եւ կասկածներ բերել այնքան, որ ամբողջ գիշեր դուք չքնեք` խորհելով  լսած խոսքերի մասին: Աշխատեք քնել, ամեն դեպքում:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Պետք է մտածեք, թե արդյոք ձեզ դուր են գալիս ձեզ սիրելիի պահվածքի առանձնահատկությունները: Օրինակ այն, որ նա ուտում է անկողնում կամ երկար ընթերցում զուգարանում...

ՋՐՀՈՍՆԵՐ

Պետք է ամեն ինչ արագ եւ օպերատիվ անեք, այդ թվում եւ սիրելիին բացատրություններ տալը:

ՁԿՆԵՐ

Անհաջող ժամանակաշրջան է հարաբերություններ պարզելու համար: Ավելի լավ է համբերեք: Ինչ-որ բան փոխելու ցանկացած փորձ միայն էլ ավելի կբարդացնի իրավիճակը:



© NEWS.am STYLE