Հայտնի են դերասանները, որոնք «Թագը» հեռուստասերիալում կմարմնավորեն արքայազն Ուիլյամին եւ Քեյթ Միդլթոնին

14:12   3 սեպտեմբերի, 2022

Deadline-ը հայտարարել է «Թագը» սերիալի վեցերորդ եթերաշրջանում երիտասարդ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի դերակատարների քասթինգի ավարտի մասին։

Ուիլյամին կմարմնավորեն երկու թատերական դերասաններ՝ 16-ամյա Ռուֆուս Կամպան եւ 21-ամյա Էդ ՄակՎեյը։ Միդլթոնի դերը բաժին է հասել դեբյուտանտ Մեգ Բելլամին։ Նոր սեզոնի նկարահանումները կսկսվեն այս աշնանը: Ըստ սյուժեի՝ պատմությունը տեղի է ունենում 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին՝ արքայադուստր Դիանայի մահից հետո։

logo.jpg (94 KB)

Ուիլյամն ու Քեյթը միասին սովորել են Շոտլանդիայի Սուրբ Էնդրյու համալսարանում։ Զույգը ծանոթացել է 2001 թվականին, իսկ 2011 թվականին ամուսնացել է, ստացել Քեմբրիջի դուքսեր կոչումները։

«Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի թողարկումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին։ Դերերը կկատարեն Իմելդա Սթոնթոնը (Ելիսաբեթ II), Էլիզաբեթ Դեբիկին (Դիանա), Դոմինիկ Ուեսթը (Չարլզ), Լեսլի Մենվիլը (Մարգարետ) եւ Ջոնաթան Փրայսը (Ֆիլիպ): Թողարկման ստույգ ամսաթիվը չի հաղորդվում:



© NEWS.am STYLE