Ինչպես է սնվում թագուհի Լետիցիան, որպեսզի 10 տարով ավելի երիտասարդ տեսք ունենա

22:11   4 սեպտեմբերի, 2022

Ասել, որ Լետիցիա Օրտիսը նվաճել է աշխարհը, նշանակում է ոչինչ չասել: 2000-ականների սկզբին սովորական լրագրողն անսպասելիորեն ամուսնացավ Աստուրիայի արքայազնի հետ՝ ապացուցելով, որ անհնարինը հնարավոր է։ Այժմ Լետիցիան ոչ միայն Իսպանիայի թագուհին է, այլեւ աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Հետեւաբար, բոլորին հետաքրքրում է նրա խնամքի գաղտնիքները:

Ըստ լուրերի՝ Լետիցիան դեռ պատանեկության տարիներին դիմել է պլաստիկ վիրաբույժի ծառայություններին՝ կատարելով ռինոպլաստիկա։ Սակայն այժմ պարզ է դառնում, որ նա չի չարաշահում գեղեցկության ներարկումները։ Կյանքում թագուհին նախընտրում է մինիմալ դիմահարդարում, եւ այնուամենայնիվ նա միշտ գեղեցիկ տեսք ունի։ Ինչու՞մ է նրա գաղտնիքը:

Գեղեցկության փորձագետ Կորիննա Տոլանի խոսքով՝ Լետիցիան հետեւում է Նիկոլաս Պերիկոնեի սննդակարգին։ Սնման այս տեսակն առաջին հերթին ուղղված է ոչ թե քաշի կորստի, այլ մաշկի վիճակի բարելավմանը։ Նման սննդակարգը հարմար է գրեթե բոլորի համար, բացառությամբ հղիներին։ Պետք է ամբողջությամբ բացառել ալկոհոլը, շաքարավազը, ալյուրը, օսլայի բարձր պարունակությամբ բանջարեղենը, մակարոնեղենը, գլյուկոզայի բարձր պարունակությամբ մրգերը, պինդ պանիրները, թթու վարունգը, բրինձը եւ մսի որոշ տեսակներ (բադ, տավարի միս): Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել սպիտակուցներով, օմեգա-3 ճարպաթթուներով եւ հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ: Օրինակ՝ ձուկ, հավի կրծքամիս կամ հնդկահավ, ձու, ընկույզ, ավոկադո, սունկ, փափուկ ցածր յուղայնությամբ պանիրներ եւ շատ այլ մթերքներ:

«Երբ դուք հետեւում եք այս սննդակարգին, ձեր մաշկը շատ խոնավ եւ ձիգ է լիոնում՝ շնորհիվ մաշկի բջիջները շրջապատող լիպիդային թաղանթների: Դրանք կստիպեն, որպեսզի ձեր մաշկը ոտքից գլուխ փայլի», - հայտարարել է Տոլանը։

Աղբյուրը՝ GraziaMagazine

 

 



© NEWS.am STYLE