Հայ և համաշխարհային արտիստների էներգիայով լի ելույթները Coca-Cola Music Fest-ին (վիդեո)

10:35   4 սեպտեմբերի, 2022

Կենդանի երաժշտություն ու բարձր տրամադրություն. «Սպարտակ» մարզահամալիրում երեկ` սեպտեմբերի 3-ին, իսկական երաժշտական տոն էր:

15:00-ից մինչև ուշ երեկո non stop կատարումներով հադիսատեսին ներկայացան հայ արտիստներն ու փառատոնի հատուկ հյուրերը` ռումինացի երգչուհի Մինելին եւ հայտնի ֆրանսիացի դիջեյ, երաժիտ  Ուիլի Ուիլյամը: 

Coca-Cola երաժշտական միջազգային փառատոնն առաջին անգամ էր իրականացվում Երեւանում: Արտիստների համար սա եւս առաջին այցն էր Հայաստան.

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Մի փոքր հուզված եմ, բայց նաեւ ուրախ, որ այսքան շատ մարդ կա այստեղ: Վաղը մեկնելու եմ, բայց այսօր ժամանակ ունեմ շրջելու քաղաքում: Արդեն եղել ենք «Արարատ» թանգարանում: Ի դեպ, ես կոնյակի սիրահար եմ: Եղել ենք նաեւ մի ռեստորանում, որտեղ համտեսել ենք ավանդական ուտեստներ. մի խոսքով, հրաշալի ժամանակ ենք անցկացնում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Rampampam հիթի կատարող Մինելին:

Աշխարհահռչակ երգիչ Ուիլի Ուիլյամը եւս ուներ բարձր տրամադրություն, եւ այն ակնկալում էր փոխանցել նաեւ հանդիսատեսին, ինչը նրա մոտ ավելի քան ստացվեց.

«Այստեղ հրաշալի ընդունելության եմ արժանացել: Ցավոք` հնարավորություն չեմ ունենա շատ բան տեսնելու, բայց կարծում եմ` հաջորդ անգամ կստացվի: Հուսով եմ` մարդիկ հաճույք կստանան այս համերգից, որովհետեւ մենք դրա համար ենք այստեղ եկել: Ուզում եմ պարենք, ու վստահ եմ`այդպես էլ կլինի»,-ելույթց առաջ իր սպասումներով կիսվեց երաժիշտը:

Ի դեպ, Ուիլին փորձեց խոսել նաեւ հայերեն` խոստանալով հետագայում կատարելագործել Հայող լեզվի իմացությունը:

Համերգի հետաքրքիր մանրամասները` NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:

Մելինե Տոնոյան
Արսեն Սարգսյան
Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE