23:11 4 սեպտեմբերի, 2022«Մատանիների տիրակալը. Իշխանության մատանիներ» սերիալի առաջին դրվագը ցուցադրման առաջին օրվա ընթացքում դիտել է 25 միլիոն մարդ, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է Amazon-ին պատկանող Prime Video հոսքային ծառայությունը։
«Քսանհինգ միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում առաջին 24 ժամվա ընթացքում: Շնորհակալություն, որ «Իշխանության մատանիները» դարձրեցիք Prime Video-ում ամենաշատ դիտված սերիալի պրեմիերան», - ասվում է հայտարարության մեջ։
«Մատանիների տիրակալը» սերիալի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: