17:01 5 սեպտեմբերի, 2022Մանկական պոռնոգրաֆիայի գործով դատարանում կրկին հաղթել է Nirvana երաժշտական խումբը։ Դատարանը մերժել է Սպենսեր Էլդենի հայցը, որի լուսանկարն օգտագործվել է որպես Nevermind ալբոմի շապիկ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
31-ամյա Էլդենը պնդում է, որ նկարը, որում պատկերված չորս ամսական մերկ ամերիկացին ջրի տակ լողում է դեպի դոլարի թղթադրամը, մանկական պոռնոգրաֆիա է: Այնուամենայնիվ, դատավորը նշել է, որ Էլդենը չափազանց երկար է սպասել մինչ կսկսվեն լսումները։
Սա Էլդենի երկրորդ նման հայցն է Nirvana-ի դեմ: Նրա կողմից առաջին հայցի մասին հայտնի դարձավ 2021 թվականի օգոստոսին։ Տղամարդը պնդում էր, որ ձայնագրության շապիկին հայտնվելու պատճառով՝ մեծանալով, սթրես է ապրել, որն իրեն «ցմահ վնաս է պատճառել»: Արդյունքում նա ստիպված է եղել դիմել բժշկական օգնության։
Լուսանկարները՝ Facebook/Getty images