Daily Mail. ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի մասին ֆիլմը հիթ է դարձել Հոլիվուդում

14:01   5 սեպտեմբերի, 2022

Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի մասին պատմող «Իմ որդի Հանթերը» (My Son Hunter) ֆիլմի փակ ցուցադրությունը։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։

Ըստ լրատվականի՝ գեղարվեստական ​​ֆիլմը պարունակում է սեքս մարմնավաճառների հետ, գործարքներ ուկրաինական Burisma ընկերության հետ, անօրինական նյութեր, հայր-որդի շփում եւ կոռուպցիա։

«Պահպանողական եւ խիստ անպարկեշտ ֆիլմի» ցուցադրությանը մասնակցել են բազմաթիվ տարբեր մարդիկ՝ պահպանողական ազդեցիկներից անձանցից մինչեւ հոլիվուդյան գործիչներ։

«Ֆիլմը հիթ է դարձել այդ հանդիսատեսի շրջանում»,- ասվում է հոդվածում։

A scene exclusively obtained by DailyMail.com from upcoming film My Son Hunter shows Laurence Fox portrayed the president's son describing he was in 'consulting' to get the millions from Ukraine

Ինչպես նշում է հրատարակչությունը՝ ժապավենի մեծ մասը նվիրված է նախագահի 52-ամյա որդու այլասեռվածությանը, սակայն հիմնական շեշտը դրված է կոռուպցիայի բացահայտման վրա, որը հետապնդում է Բայդեններին:

Երբ ֆիլմի պրոդյուսեր Ֆելիմ Մակալիրին հարցրել են, թե որքան ճշմարտություն կա ֆիլմում, ասել է, որ «այն լի է իրական պատմություններով, նենգություններով եւ կոռուպցիայով»։ Այս դեպքում «ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը», եւ դա ֆիլմն ավելի «դիտելի» է դարձնում»,- հավելել է նա։

Սցենարիստ Բրայան Գոդավի խոսքով՝ նա երկխոսություններ է օգտագործել իրական դեպքերից կամ փաստաթղթերից, ձայնագրություններից կամ էլեկտրոնային նամակներից, որոնց մասին հաղորդվել է ԶԼՄ-ներում: Նա պնդում է, որ տողերից շատերը վերցվել են Հանթերի իրական էլ. նամակներից՝ իր նոութբուքից:

Այս ամառ Հանթեր Բայդենը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, որը կապված էր սեքս աշխատողների շրջապատում թմրանյութերի օգտագործման հրապարակված տեսանյութերի հետ:



© NEWS.am STYLE