«Սերը պահպանել է պետք»․ Աննա Թովմասյան (ֆոտո)

22:50   5 սեպտեմբերի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

305118028_1240059363215680_703182341102789530_n.jpg (331 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Աննա սեւ ու սպիտակ գույների համադրությամբ զգեստ է կրում։ Նրա վարսերը հավաքված են, նուրբ ու ընդգծված շպար է նախընտրել։ «Սերը պահպանել է պետք», - հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ մայրիկը։

Աննա-Թովմասյան-13.jpg (176 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասար մայրիկը կրում էր ծաղկավոր պրինտով զգեստ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացրել էին զարդերը։ «Կյանքում առաջին անգամ Արամեն ասաց, որ ես սիրուն եմ (makeup-ից հետո)։ Նա չի սիրում, երբ ինձ դիմահարդարում են», - հրապարակումը հումորով մեկնաբանել էր Աննա։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել Աննային․ «Անիրական»։



© NEWS.am STYLE