Victoria's Secret-ի նախկին հրեշտակ Էլզա Հոսկը հայտարարել է ապրանքանիշի մեկնարկի մասին

12:53   6 սեպտեմբերի, 2022

Մոդել Էլզա Հոսկը հայտարարել է Revolve Group-ի հետ միասին Helsa ապրանքանիշի թողարկման մասին, որը կվաճառի հագուստի տեսականի, գրում է WWD լրատվականը։

Տեսականին վաճառքի կհանվի երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին եւ այն կներառի 48 ոճ՝ XXS-ից XL չափսերով: Գները կտատանվեն 88-ից 658 դոլարի սահմաններում:

View this post on Instagram

A post shared by elsa❤️ (@hoskelsa)

«Գործվածքները, գույները եւ ոճերը ոգեշնչված են իմ ամենասիրած հիմնական իրերից, որոնք ես ինձ հետ տանում եմ՝ Ստոկհոլմից դուրս գտնվող կղզիներում ժամանակ անցկացնելիս», - ասել է Հոսկը:

Շվեդ մոդելի ապրանքանիշի անվանման ոգեշնչումը եղել է hälsa բառը, որը շվեդերենում թարգմանաբար նշանակում է «առողջություն»։

«Հելսան իմ սիրային նամակն է Սկանդինավիային, որտեղ ես մեծացել եմ: Սա հարգանքի տուրք է կանացի ուժին եւ գեղեցկությանը, ինչպես նաեւ ձոն բնությանը»,- բացատրել է մոդելը:



© NEWS.am STYLE