Ադամ Սենդլերն առողջական խնդիրներ ունի․ դերասանին նկատել են ձեռնափայտով

23:03   6 սեպտեմբերի, 2022

Երկար ժամանակ անց առաջին անգամ պապարացիները փողոցում նկատել են 1990-2000-ականների կատակերգությունների աստղ Ադամ Սենդլերին։ Կարծես դերասանը առողջական խնդիրներ ունի։ Այդ մասին գրում է Super.ru-ն։

Фото: Инстаграм (запрещен в РФ)

Թարմ կադրերում Ադամը քայլում է ձեռնափայտով եւ գրեթե ոտքը գետնին չի դնում։ Շատերը կարծում են, որ Սենդլերը ինչ-որ վնասվածք ունի, բայց հենց անձամբ դերասանից ոչ մի նորություն կամ հաղորդագրություն չկա։

Фото: Инстаграм (запрещен в РФ)

Վերջերս, ի դեպ, Ադամն ավարտել է նկարահանումները նոր՝ «Առեղծվածային սպանություն 2» ֆիլմում՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ հայտնի կատակերգության շարունակությունը։ Ժապավենի նախորդ մասում նրանք խաղում են ամուսինների, որոնք պատահաբար հայտնվել են միլիարդատիրոջ զբոսանավում եւ ստիպված են հետաքննել անսպասելի սպանությունը։



© NEWS.am STYLE