«Ընտանեկան ռազբորկա նկարահանման հրապարակում». Մհեր Մկրտչյանը կիսվել է «Իշխանություն 2» ֆիլմի բեքսթեյջով

16:18   6 սեպտեմբերի, 2022

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է տեղադրել՝ ներկայացնելով «Իշխանություն 2» ֆիլմի նկարահանման հրապարակը:

View this post on Instagram

A post shared by Mher Mkrtchyan (@mher_a_mkrtchyan)

Տեսանյութում նկարահանվում է ռեժիսորի կնոջ դերասանուհի Անի Ղազարյանի խաղից մի կտոր, որի ընթացքում ռեժիսորը ժպիտով մոտենում է կնոջը եւ ասում, որ հայացքը կեղծ է: «Ընտանեկան ռազբորկա նկարահանման հրապարակում», - տեղադրված հոլովակին կից գրել է Մհեր Մկրտչյանը:

Ավելի վաղ ռեժիսորը հրապարակել էր կնոջ հետ ջերմ գրկախառնված մի լուսանկար: «Դե հիմա բախտ ա բերել ա: Կարող էի հանդիպել ու սիրել շրթունքները ու մնացածը լցրած մեկին` «սարքած» դրսից եւ ներսից…», - հրապարակմանը կից գրել էր Մհեր Մկրտչյանը։



© NEWS.am STYLE