«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին

10:01   7 սեպտեմբերի, 2022

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է American Dream Issue ամսագրի հատուկ թողարկված համարի շապիկին եւ արժանացել երկրպագուների քննադատությանը:Համապատասխան լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են աստղի ինստագրամյան էջում:

Հեռուստաաստղը ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի համար կեցվածք է ընդունել ջինսե տաբատով եւ վարտիքով՝ Միացյալ Նահանգների դրոշի դիմաց կանգնած: Քիմի հոնքերը գունաթափված են, իսկ վարսերը արձակված են ուսերի վրա:

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian (@kimkardashian)

Երկրպագուները հայհոյել են Քարդաշյանի կերպարը՝ մեկնաբանություններ թողնելով հրապարակման տակ, որը հավանել է ավելի քան 1 միլիոն մարդ: «Անիծյալ ԱՄՆ», «Սա ամենեւին էլ Քիմին նման չէ. նույնիսկ չճանաչեցի նրան, մինչեւ չկարդացի մեկնաբանությունները», «Ի՞նչ է կատարվում նրա հետ» եւ բազմաթիվ այլ մեկնաբանություններ են հայտնվել հրապարակման տակ:

Լուսանկարները՝ Facebook/ Instagram



© NEWS.am STYLE