«Աստծուց իմաստություն եւ ուժ խնդրիր». Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել

13:27   7 սեպտեմբերի, 2022

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում նոր եթերային լուսանկար է հրապարակել:

305420297_485912436371801_1488603086493226386_n.jpg (127 KB)

Կադրում դերասանուհին կրում է սպիտակ եթերային զգեստ, որն ուսերի հատվածում բացվածք ունի: Դերասանուհու վառ շագանակագույն վարսերն արձակված են ուսերին, արտահայտիչ դիմահարդարմամբ է:

«Աստծուց իմաստություն եւ ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես. Մարկես», - հրապարակումը մակագրել է Ծովինարը:

301454670_186226703864774_6013230665706864832_n.jpg (213 KB)

Օրերես հրապարակված մեկ այլ կադրում դերասանուհին ամուսնու`դերասան Նարեկ Հայկազյանի հետ է: Լուսանկարում ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Ծովինարը հետաքրքիր նախշերով ամառային զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Դերասանուհու մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակումը նա չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել զույգին․ «Հարմոնիա», «գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE