Ջենիֆեր Լոուրենսը պատմել է երկու վիժումների մասին

15:47   7 սեպտեմբերի, 2022

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, Vogue-ին տված հարցազրույցում, պատմել է, թե ինչպես է փրկվել երկու վիժումներից:

Խոսելով Միացյալ Նահանգներում վերջերս ընդունված հղիության արհեստական ընդհատման արգելքի մասին՝ դերասանուհին նշել է, որ առաջին անգամ հղիացել է 20 տարեկանում: Հղիությունը ծրագրված չի եղել եւ նա ցանկացել է ընդհատել այն, սակայն չի հասցրել եւ վիժել է:

Երկրորդ նման դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ, երբ դերասանուհին նկարահանվել է «Մի նայիր վերեւ» ֆիլմում: Նա արդեն ամուսնացած էր եւ շատ էր ցանկանում երեխաներ ունենալ, սակայն վիժել է, որի հետեւանքով բարդություններ են առաջացել եւ վիրահատվել է:

Այս տարվա փետրվարին դերասանուհին առաջին անգամ մայրացել է. նա որդի է ունեցել: Երեխայի հայրը արվեստի գործերի դիլեր Կուկ Մարոնին է: Զույգն ամուսնացել է 2019 թվականի աշնանը:



© NEWS.am STYLE