Դանիլա Կոզլովսկուն դատի են տվել Մոսկվայի բնակարանի համար ունեցած պարտքի պատճառով

23:12   7 սեպտեմբերի, 2022

Դերասան Դանիլա Կոզլովսկին դեռեւս չի վճարել Մոսկվայի Բասման թաղամասում գտնվող իր բնակարանի գումարի զգալի մասը, հայտնում է StarHit-ը:

Մի քանի տարի առաջ արտիստը բնակարան էր ձեռք բերել Մաշկովի փողոցում, որի արժեքն այժմ սկսվում է 40 միլիոն ռուբլուց: Կառուցապատող ընկերությունն անցած տարի սնանկացել էր եւ բնակիչների պարտքերը գանձելու համար նշանակվել էր սնանկության գործով կառավարիչ:

Կոզլովսկու բնակարանը գտնվում է 1870 թվականին կառուցված պատմական շենքում, որը վերականգնվել եւ արդիականացվել է։ Դերասանի ունեցվածքի արժեքը հայտնի չէ, սակայն գումարը պետք է վճարվի մոտ ժամանակներս։

Արտիստի առաջին բնակարանը գտնվում է Մոսկվայի Տվերսկայա փողոցում՝ 19-րդ դարի կալվածքում: Դերասանը բազմիցս նշել է, որ պատմական շինությունների սիրահար է:



© NEWS.am STYLE