5 մթերք, որոնք մաշկին փայլ են հաղորդում

18:11   10 սեպտեմբերի, 2022

Հատապտուղներ

Ասաի, գոջի հատապտուղները, ազնվամորին եւ հապալասը հակաօքսիդանտների իսկական պահեստ են, որոնք պատասխանատու են հարթ մաշկի համար: Նախաճաշին ավելացրեք մի բուռ հատապտուղներ, միայն թե փոքր քանակությամբ, քանի որ դրանք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել։

Ավոկադո

Այս պտուղը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր եւ հակաօքսիդանտներ: Եթե ​​ձեր սննդակարգը ներառում է ավոկադո, դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ձեր մաշկի ու մազերի գեղեցկության համար:

Ծովամթերք

Ծովամթերքի մեջ պարունակվող օմեգա-3 թթուները, ցինկը, ֆոսֆորը եւ սելենը ներսից մաշկի փայլի բանալին են: Եթե ​​սաղմոնն ու միդիան դարձնեք ձեր սննդակարգի մի մասը, ձեր օրգանիզմը ձեզ շնորհակալություն կհայտնի:

Սերմեր

Ձեր սովորական սննդակարգում ավելացրեք դդմի, չիայի, քունջութի եւ կտավատի սերմեր: Սերմերի մեջ պարունակվող միկրոէլեմենտները նպաստում են մաշկի բջիջների վերականգնմանը եւ հավասարեցնում դրա գույնը:

Կանաչիներ

Կանաչին գեղեցկության եւ երիտասարդության իսկական աղբյուր է: Բացի այդ, այն հարուստ է բջջանյութով։ Ճաշին եւ ընթրիքին հնարավորինս շատ կանաչիների տերեւներ ավելացրեք, եւ արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE