Ելենա Վարդանյանի կերպարը նկարահանման հրապարակից (ֆոտո)

15:23   7 սեպտեմբերի, 2022

Դերասանուհի Ելենա Վարդանյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում նոր հրապարակում է արել «Սեւազգեստ կանայք» ֆիլմից:

304967431_1117086412496603_326539035533252188_n.jpg (71 KB)

Լուսանկարում դերասանուհու կողքին կանգնած է խաղընկերը՝ Դիանա Մալենկոն, ով մարմնավորում է Ելենայի կերպարի դստերը: Ելենան կրում է սեւ դասական զգեստ, ինչը համադրված է դասական փոքր գլխարկի հետ: Վարսերն արձակված են՝ ալիքավոր հարդարմամբ, մեղմ դիմահարդարմամբ է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» կատակերգությունը, որի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում։

Ֆիլմի իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաեւ հանգուցյալի սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս նրա սիրուհիների գոյության մասին իմանալով, իսկ կանանցից յուրաքանչյուրը՝ բացահայտելով, որ ինքը միակը չի եղել։ Սյուժեի առանցքային կետերից է նաեւ հանգուցյալի կտակը, որն էլ դառնում է սեւ կատակերգության հետաքրքիր հիմքերից մեկը։



© NEWS.am STYLE