Մկրտիչ Արզումանյանը Դիլիջանում. նկարահանվում է «Գործակալ 004» ֆիլմի 2-րդ մասը (ֆոտո)

16:13   7 սեպտեմբերի, 2022

Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր ինստագրամյան էջում նկարահանումներից նոր լուսանկար է հրապարակել:

305526264_753057065760271_4907712400893712626_n.jpg (188 KB)

Կադրում դերասանը կանգնած է անտառի ֆոնին: Նա կրում է մուգ կապույտ սպորտային հագուստ եւ նույն երանգի անձրեւանոց: «Դիլիջանում նկարահանում ենք «Գործակալի» 2-րդ մասը: Լավ օր եմ մաղթում բոլորիդ», - հրապարակումը մակագրել է դերասանը, ինչին ի պատասխան հետեւորդները նշել են, որ անհամբեր սպասում են ֆիլմին:

301946930_637419164352186_3912090850927804144_n(1).jpg (124 KB)

Օրերս դերասանը արխիվային լուսանկար էր հրապարակել, որում իր կերտած հայտնի կերպարներից մեկում էր։ «Կարոտե՞լ էիք ինձ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում հետեւորդներին էր դիմել տաղանդավոր դերասանը։



© NEWS.am STYLE