Բաժանումից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է Փիթ Դեւիդսոնի մասին

16:52   7 սեպտեմբերի, 2022

Նախօրեին Interview Magazine ամսագրում հրապարակված հարցազրույցում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է իր եւ նախկին ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի բաժանման մասին, որը տեղի է ունեցել ինը ամիս հանդիպելուց հետո: Զույգի բաժանումը կարծես թե խաղաղ է եղել եւ Քիմը Փիթի վերաբերյալ միայն լավ հիշողություններ ունի:

«Նա սրամիտ է։ Նա իսկապես շատ լավ մարդ է»,- ասել է Քիմը։

Նշենք, որ Փիթը ցավոտ է տանում հեռուստաաստղի հետ բաժանումը: Հաղորդվում է, որ հումորիստը ամուսնության առաջարկություն է արել Քիմին, ինչն էլ նրան հեռու է վանել: Աղբյուրները հայտնել են, որ Փիթին զգուշացրել են իր շտապողականության բացասական հետեւանքների մասին, սակայն նա չի լսել:

«Հիշեք, որ սա այն նույն տղան է, որը Արիանա Գրանդեին առաջարկություն էր արել հանդիպելու մի քանի շաբաթ անց: Փիթը ոչինչ չի սովորել այդ հարաբերություններից », - նշել են աղբյուրները:

Հիշեեցնենք, որ Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի սիրավեպը սկսվել էր անցյալ տարվա հոկտոմբերին՝ SNL շոուի ընթացքում նրանց համբույրից հետո: Մինչ այդ Քիմն ամուսնացած էր ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ, որից ամուսնալուծվելու գործընթացն ավարտվել է մարտին:

Լուսանկարները`Facebook



© NEWS.am STYLE