Անջելինա Ջոլին դատի է տվել Բրեդ Փիթին`պահանջելով 250 միլիոն դոլար

17:47   7 սեպտեմբերի, 2022

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին հակընդդեմ հայց է ներկայացրել նախկին ամուսնու՝ պահանջելով 250 միլիոն դոլար, հայտնում է PageSix-ը:

Նոր դատական հայցի պատճառը ֆրանսիական Chateau Miraval գինեգործական ընկերությունն է, որի հավասար բաժնետոմսերի սեփականատեր են հանդիսանում նախկին ամուսինները:

Angelina-Jolie-And-Brad-Pitt-Fooled-Everyone-And-Kept-People-Distracted-Through-The-Scandal-.jpg (71 KB)

Ջոլին նշել է, որ, ի պատասխան երեխաների խնամակալությունը կորցնելուն, Բրեդ Փիթը հստակ ծրագիր է սկսել՝ գինեգործության հարցում վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու համար: Փիթը, իր հերթին, հայտնել էր, որ Ջոլին իրեն խափել է եւ առանց իր իմացության վաճառել է գինեգործարանը Forbes-ի ցուցակիս ռուս գործարար Յուրի Շեֆլերին:

GettyImages-138899515.jpg (1.26 MB)

Զույգը գործարանը գնել է 2008 թվականին եւ առք ու վաճառքի գումարի 40 տոկոսը վճարել է Ջոլին: Դերասանը պնդում է, որ նախկին կնոջ մասնակցությունն այդքանով ավարտվել է, իսկ ինքը շարունակել է ներդրումներ կատարել:



© NEWS.am STYLE