7 մթերք, որոնք էներգիա կհաղորդեն ձեզ

19:17   11 սեպտեմբերի, 2022

Եթե ցերեկվա կեսին ուժերի բացակայություն եք զգում, մեկ գավաթ սուրճի մասին մոռացեք։ Էներգիա ձեզ համար կապահովեն ածխաջրերը՝ սպիտակուցների եւ մանրաթելերի հետ միասին: Օրգանիզմում ածխաջրերը տրոհվում են գլյուկոզայի՝ էներգիայի հիմնական աղբյուրի։ Ճիշտ է, արժե ընտրել դանդաղ ածխաջրեր եւ դրանք համատեղել այլ սննդանյութերի հետ, հակառակ դեպքում եռանդը կհեռանա ձեզնից այնքան արագ, որքան հայտնվել են։

1.Խնձոր + գետնանուշ կարագ

Նման սնունդն իդեալական է բոլոր առումներով՝ համեղ, առողջարար, սննդարար եւ հեշտ կարող եք վերցնել ձեզ հետ: Խնձորը հարուստ է բջջանյութով եւ երկաթով, մինչդեռ գետնանուշի կարագը հարուստ է կարեւոր հանքանյութերով ու առողջարար ճարպերով: Գլխավորը ճիշտ կարագ ընտրելն է, որի բաղադրության մեջ բացի ընկույզից եւ մի պտղունց աղից բացի ոչինչ չի պարունակում։

2.Կաթնաշոռ + գրեյպֆրուտ

Կաթնաշոռը հարուստ է սպիտակուցներով, իսկ գրեյպֆրուտը հարուստ է ածխաջրերով ու վիտամիններով։ Այս համադրությունը ձեզ ակնթարթորեն ուժ կտա։ Գլխավորը մինչեւ 5% յուղայնությամբ կաթնաշոռ ընտրելն է, հակառակ դեպքում ստամոքսում ծանրության վտանգ կա։

3.Ընկուզեղենի միքս

Սուպերմարկետներում կարող եք գտնել ընկուզեղենի խառնուրդի հազարավոր տարբերակներ: Ընտրեք այնպիսիները, որոնք պարունակում են միայն ընկույզ եւ չրեր։ Խուսափեք  խառնել շոկոլադի հետ․ դա պարզապես հավելյալ շաքար է: Այս խառնուրդի մի բուռը ձեզ երկար ժամանակ էներգիա կապահովի։

4.Ձեռոցում եփած քաղցր կարտոֆիլ + նուշի կարագ

Քաղցր կարտոֆիլը վիտամինների, հանքանյութերի եւ միկրոէլեմենտների պահեստ է: Մինչեւ ջեռոցը դնելը կարտոֆիլն առատորեն ցողեք նուշի յուղով։

5.Կապրեզե աղցան

Լոլիկից, մոցարելլայից եւ ռեհանից պատրաստված իտալական հայտնի նախուտեստն էներգիայի իսկական պահեստ է։ Լոլիկն ու պանիրը շրջանաձեւ կտրատեք, շարեք ափսեի մեջ եւ ցողեք ձիթապտղի յուղով եւ բալզամիկ քացախով։ Այս ուտեստի սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի համադրությունը ձեզ երկար ժամանակ էներգիա կհաղորդի։

6.Աղցան քինոայով, ֆետա պանիրով եւ կարմիր պղպեղով

Քինոան սուպերսթար է ամբողջական ձավարեղենի շրջանում, քանի որ այս քանակությամբ սննդանյութեր չեք գտնի որեւէ այլ մթերքի մեջ: Քինոային ավելացնել մի քիչ ֆետա պանիր եւ կարմիր բուլղարական պղպեղ: Մեկ կաթիլ ձիթապտղի յուղն ու մի պտղունց ծովի աղը «կուժեղացնեն» աղցանի համը։

7.Վարսակի փաթիլներ + ելակ

Վարսակը մանրաթելի հիանալի աղբյուր է, որը ոչ միայն երկար ժամանակ հագեցվածության զգացում է հաղորդում, այլեւ օգտակար է սրտի ու արյան անոթների համար։ Վարսակի փաթիլները եփել բուսական կաթի կամ ջրի մեջ, ապա ավելացնել մի երկու ելակ։

Աղբյուրը՝ Ivona.ua

 



© NEWS.am STYLE