Ծնվել է Նիկոլաս Քեյջի երրորդ երեխան

12:44   8 սեպտեմբերի, 2022

Նիկոլաս Քեյջը եւ կինը՝ Ռիկո Շիբատան, ծնողներ են դարձել. նրանք դուստր են ունեցել, հայտնում է People-ը։

Աղջիկը Շիբատայի առաջին, իսկ հոր երրորդ զավակն է: Քեյջը նախկին հարաբերությունների արդյունքում հայրն է 16-ամյա  Քալ-Էլիի եւ 31 -ամյա Ուեսթոնի: Նորածինն անվանվել է Ավգուստա Ֆրանչեսկա Կոպոլա Քեյջ:

nicolas.jpg (65 KB)

«Մայր ու դուստր իրենց լավ են զգում»,- ասել է դերասանի ընտանիքի ներկայացուցիչը։ Շիբատայի հղիության մասին լուրը տարածվել էր հունվարին, իսկ ապրիլին արտիստը հայտարարել էր, որ աղջիկ են ունենալու։

58-ամյա Քեյջը եւ 27-ամյա Շիբատան ամուսնացել են 2021 թվականին։ Մեծ խնջույքի փոխարեն աստղերը շատ փոքրիկ ու մտերմիկ արարողություն են կազմակերպել Լաս Վեգասի Wynn հյուրանոցում։



© NEWS.am STYLE