Երկրպագուները «Վիշապի տունը» սերիալում վրիպակ են հայտնաբերել

19:48   8 սեպտեմբերի, 2022

Երկրպագուները «Վիշապի տունը» սերիալում վրիպակ (blooper) են հայտնաբերել, հայտնում է ScreenRant-ը։

Սխալը հայտնաբերվել է «Գահերի խաղի» պրիքվելի երրորդ եթերաշրջանում: Տեսարանում, որտեղ թագավոր Վիսերիս Թարգարիենը նամակ է կարդում մատների վրա նկատելի է կանաչ գույնը, ինչը նշանակում է, որ վիզուալ էֆեկտների մասնագետն իր աշխատաքում թերացել է:

369852.jpg (20 KB)

Տեսարանը այդ կերպ ներկայացվել է HBO-ով: Ցուցադրող հարթակները խոստացել են շտկել վրիպակը

«Գահերի խաղում» հայտնաբերվել են նաեւ այլ վրիպակներ, որոնցից է պլաստիկե բաժակը վերջին եթերաշրջանի չորրորդ դրվագում: Այն դրված է եղել դերասանուհի Էմիլի Քլարքի կողքին, ով մարմնավորում է Դեյներիս Թարգարիենի դերը։



© NEWS.am STYLE