20:51 8 սեպտեմբերի, 2022Spice Girls խմբի նախկին անդամ Մել Սին խոստովանել է, որ այն օրերին, երբ խումբն իր փառքի գագաթնակետին էր, դեպրեսիա եւ սնվելու հետ կապված խանգարումներ է ունեցել ու գրեթե ինքնասպանության է հասել: Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է նախկինում արված հարցազրույցից հատվածներ:
48-ամյա Մելանի Չիշոլմը անկեղծ հարցազրույց է տվել, որում ասել է, որ խմբի հանրաճանաչ լինելը բացասաբար է անդրադարձել իր հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա: Նա նշել է, որ խմբի անդամներն ամեն ինչում ենթարկվել են մենեջերներին, որոնք հաճախ քննադատել են աղջիկներին`մասնավորաբար ավելորդ քաշի համար:
«Սկզբում ես ստիպված էի իմ սննդակարգից հեռացնել որոշ մթերքներ։ Հետո գրեթե հրաժարվեցի ճարպերից, սակայն հիմնական թշնամին ածխաջրերն էին»,- ասել է նա:
View this post on Instagram
Նա նշել է, որ որոշ ժամանակ դաշտանային խնդիրներ է ունեցել, քանի որ անորեքսիայով է տառապել: Ավելի ուշ սկսել է վախենալ մահից, որից հետո դիմել է բժշկի եւ նրա մոտ դեպրեսիա, անորեքսիա եւ ագորաֆոբիա է ախտորոշումվել:
Չնայած ամեն ինչին, նախկին երգչուհին սիրով է հիշում Spice Girls-ին անդամակցելու ժամանակները։
«Ես այդ ժամանակները բացասաբար չեմ ուզում հիշել, սակայն ինձ համար կարեւոր է անցյալի մասին խոսելը», - նշել է երգչուհին: