Էմիլի Ռատակովսկին առաջին անգամ պատմել է ամուսնալուծության մասին

22:53   8 սեպտեմբերի, 2022

Այս ամռանը մամուլում հայտնվել էին լուրեր, որի համաձայն Էմիլի Ռատակովսկին չորս տարվա ամուսնությունից հետո բաժանվում է ամուսնուց՝ Սեբաստիանից։ Ըստ խոսակցությունների`պատճառը ամուսնու դավաճանություններն են եղել: Այս ողջ ընթացքում նախկին ամուսինները չեն խոսել իրենց ամուսնալուծության մասին: Էմիլին միայն փոքր ակնարկներ էր արել, սակայն հետո վերջապես որոշել է հաստատել այս լուրերը:

Ռատակովսկին իր տիկտոկյան ալիքում ասել է, որ հին բարքերով տղամարդիկ սիրաշահում են կանանց, գրավում, կապում իրենց, կարծես կանայք իրենց են պատկանում:

« Ինչպե՞ս եմ ես ինձ զգում որպես մարդ, ով նոր է բաժանվել, կրկին մենակ է եւ մտածում է ժամադրության ու այլ բաների մասին, եթե ես տեսնում եմ նման վերաբերմունք կանանց նկատմամբ, հետաքրքիր է թե հիմա ով է հաղթելու: Ահա թե ինչու ցիս-հետերո հարաբերությունների նկատմամբ մեծ սեր չկա», - նշել է նա:



© NEWS.am STYLE