ԵՊԼՀ-ի ուսանողների անակնկալներն Անդրեի համար

19:20   28 նոյեմբերի, 2013

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում «Բաց ամբիոն» հանդիպում-միջոցառումների շրջանակում նոյեմբերի 28-ին ուսանողները հյուրընկալել էին երգիչ Անդրեին:

ԵՊԼՀ-ի ուսանողներն անակնկալ էին պատրաստել երգչի համար. նրանք կատարեցին «Սարի աղջիկ» երգը: Չնայած վատառողջությանը՝ երգչախմբին միացավ նաեւ Անդրեն:

«Փաստորեն «Սարի աղջիկ» երգի պրեմիերան կայացավ համալսարանում»,- նշեց երգիչը: Բացի այդ, Անդրեի համար մեկ այլ անակնկալ էին պատրաստել, սակայն երգիչն անմիջապես կռահեց. «Տուփի մեջ ժինգյալով հաց է»:

Հիշեցնենք, որ «Սարի աղջիկ» երգի պրեմիերան նախանշված է նոյեմբերի 30-ին:



© NEWS.am STYLE