ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   13 սեպտեմբերի, 2022

ԽՈՅԵՐ

Ամեն ինչ անտեսելով, Խոյերը միայն կփակեն իրենց աչքերը խնդրի վրա: Իսկ եթե նրանք ցանկանում են լուծել այն, այսօր նրանք ստիպված կլինեն մի լավ մտորել դրա շուրջ, իսկ ավելի լավ կլինի, եթե իրենք անեն դա իրենց զուգընկերների հետ:

ՑԼԵՐ

Եթե այսօր Ցլերը ցանկանում են իրենց սիրելիների հետ ինչ-որ կարեւոր հարցի շուրջ խոսել, ապա չարժե դա անել այսօր. օրը չի տրամադրում անկեղծության եւ հասկանալու ցանկության: Հակառակը՝ նույնիսկ ամենից անմեղ հարցերը կարող են դժվարությամբ լուծվել, իսկ փոխըմռնման պակասը կառաջանա ցանկացած առիթով: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակներին հակառակ սեռի սրտերը գերելու համար անհրաժեշտ է ցուցադրել սեփական ինտելեկտը: Ո'չ հմայքը, ո'չ գրավչությունը, ո'չ էլ նույնիսկ նրբաճաշակ ոճով հագնվելու ունակությունը, այլ ինտելեկտը՝ մտածելու ունակությունը, կարդացվածությունը եւ կրթվածությունը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինների համար օգտակար կլինի որեւէ մեկի հետ քննարկել իրենց սիրային հույզերը եւ այդ թեմայով օտարի կարծիքը լսել: Դա կօգնի նրանց կարգավորել իրենց զգացմունքները եւ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները պետք է ապրեն աշխարհիկ կյանքով:  Ամենակարեւորը՝ այսօր նրանք կտրականապես չպետք է տանը նստեն. չէ՞ որ իրենց շուրջբոլրը բազում հետաքրքիր վայրեր կան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս սիրելիների հետ խանութներով ռոմանտիկ զբոսանք կատարել:  Նույնիսկ եթե սովորաբար Կույսերը հաճույք չեն ստանում գնումներից, այսօրը կարող է հաճելիորեն զարմացնել նրանց:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները պետք է մտորեն իրենց ռոմանտիկ հարաբերությունների ապագայի մասին եւ մտքերով կիսվեն սիրելիների հետ: Այսօրվա վերլուծական հատկություններից օգտվելով՝ նրանք կկարողանան փայլուն կերպով գնահատել իրենց հեռանկարները: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Ինչպես հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ նոր ծանոթություններ հաստատելու համար Կարիճները այսօր պետք է գնան այնտեղ, որտեղ կկարողանան երաժշտություն լսել: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ ամենազարմանալի երազանքները կարող են իրականանալ, եթե դրանց մասին կիսվեք ձեր սիրելիի հետ: Պատմելով ընտրյալներին երազանքի  մասին՝ Աղեղնավորները շունչ կհաղորդեն իրենց ցանկություններին՝ դրանք ավելի շոշափելի դարձնելով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հիանալի օր է, որպեսզի Այծեղջյուրները ինչ-որ նոր գործ ձեռնարկեն: Կարեւոր չէ, թե խոսքը նոր սիրո, հարաբերություններում նոր շրջանի կամ էլ նոր ռոմանտիկ ծանոթության մասին է: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրո հարցում Ջրհոսներին չի խանգարի նորարարությամբ զբաղվել: Բնականաբար, խոսքը չի գնում զուգընկերների փոփոխության մասին, այլ ընդամենը այն մասին, որ նրանց անհրաժեշտ է որեւէ նորույթ ներմուծել սեփական անձնական կյանք:

ՁԿՆԵՐ

Հարաբերությունները անզգույշ խոսքով կամ քայլով չվնասելու համար Ձկներին այսօր անհրաժեշտ է գոնե մի քիչ զսպել իրենց եւ խուսափել բուռն զգացմունքներ արտահայտելուց:



© NEWS.am STYLE