«Տպավորություն չստեղծվի, որ միայն գոռգոռում եմ». Մհեր Մկրտչյան

22:17   8 սեպտեմբերի, 2022

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է տեղադրել իր եւ կնոջ զրույցից:

View this post on Instagram

A post shared by Mher Mkrtchyan (@mher_a_mkrtchyan)

Տեսանյութում կինոռեժիսորն ու կինը նստած հանգիստ զրուցում են նկարահանման հրապարակում: «Տպավորություն չստեղծվի, որ միայն գոռգոռում եմ... Ես շատ նուրբ, ժառանգած լեննականցու գենետիկ մեծ ներքին կուլտուրա ունեցող մարդ եմ...», - հրապարակմանը կից գրել է Մհեր Մկրտչյանը՝ նշելով, որ տեսանյութը նկարահանվել է «Իշխանություն 2» ֆիլմի նկարահանման հրապարակում։

View this post on Instagram

A post shared by Mher Mkrtchyan (@mher_a_mkrtchyan)

Օրերս կինոռեժիսորը հրապարակում էր արել՝ ներկայացնելով «Իշխանություն 2» ֆիլմի նկարահանման հրապարակը: Տեսանյութում նկարահանվում էր ռեժիսորի կնոջ դերասանուհի Անի Ղազարյանի խաղից մի կտոր, որի ընթացքում ռեժիսորը ժպիտով մոտենում էր կնոջը եւ ասում, որ հայացքը կեղծ էր: «Ընտանեկան ռազբորկա նկարահանման հրապարակում», - տեղադրված հոլովակին կից գրել էր Մհեր Մկրտչյանը:



© NEWS.am STYLE