Քեյթ Միդլթոն եւ արքայազն Ուիլյամը նոր տիտղոսներ են ստացել

23:36   8 սեպտեմբերի, 2022

Եղիսաբեթ 2-րդ թագուոհւ մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը նոր տիտղոսներ են ստացել`դառնալով Կոռնուոլի դուքս եւ դքսուհի, հայտնում է CNN՝ հղում տալով սոցցանցերում դուքսերի պաշտոնական էջերին:

Նախկինում այս տիտղոսները պատկանում էին արքայազն Չարլզին (այժմ Մեծ Բրիտանիայի թագավորն է) եւ կնոջը՝ Կամիլա Փարքեր Բոուլսին:

Հիշեցնենք, որ այսօր կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ով վերջին 70 տարին ղեկավարում էր երկիրը: «Այսօր կեսօրին թագուհին մահացավ Բալմորալում: Թագավորը եւ թագուհին գիշերը կմնան Բալմորալում եւ վաղը կվերադառնան Լոնդոն»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։



© NEWS.am STYLE