Բնական կերպար․ Էմմա Սապունջյանի լուսանկարը նկարահանման հրապարակից

20:47   9 սեպտեմբերի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել նկարահանման հրապարակից:

305708862_1064937720858330_8601390772159657649_n.jpg (119 KB)

Լուսանկարն արվել է «Գործակալ 044» ֆիլմի երկրորդ մասին նկարահանման հրապարակից: Լուսանկարում դերասանուհին կրում է ջինսե տաբատ եւ կաթնագույն ձմեռային վերնահագուստ: Վարսերը հավաքված են, առանց դիմահարդարման է: Ցուրտ եղանակի պատճառով Էմման ծածկվել է կարմիր ծածկոցով: «Գործակալ 044» , - հրապարակմանը կից գրել է դերասանուհին:

301890172_517133776885646_1532920597820518219_n.jpg (106 KB)

Ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել՝ ներկայանալով դասական կերպարում: Կադրում դերասանուհին կրում էր սպիտակ ջինսե տաբատ եւ սեւ շապիկ`իր տեսքն ամբողջացնելով սեւ բարձրակրունկներով: Աքսեսուարներից նախապատվությունը տրված էր սեւ կաշվե գոտուն, ժամացույցին եւ արտահայտիչ մատանուն: Դերասանուհին ալիքավոր հարդարված վարսերով եւ արտահայտիչ դիմահարդարմամբ էր:



© NEWS.am STYLE