Հրապարակվել են Թոբի Մագուայրի, Բրեդ Փիթի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Բաբելոն» ֆիլմի առաջին կադրերը

11:13   10 սեպտեմբերի, 2022

Vanity Fair-ը հրապարակել է «Բաբելոն» ֆիլմի առաջին կադրերը։ Ֆիլմի  ռեժիսորը Դեմիեն Շազելն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Թոբի Մագուայրը, Բրեդ Փիթը եւ Մարգո Ռոբին։

bpitt.jpg (99 KB)

Ժապավենի իրադարձությունները կծավալվեն Հոլիվուդում 1920-ականներին։ Ֆիլմում կներկայացվեն ինչպես իրական, այնպես էլ հորինված անձեր:

marco.jpg (64 KB)

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Օլիվիա Ուայլդը, Սամարա Ուիվինգը, Ջին Սմարթը, Քեթրին Ուոթերսթոնը, Էրիկ Ռոբերթսը, Ֆիբի Տոնկինը եւ Մաքս Մինգելլան։



© NEWS.am STYLE