Հայաստանում կբացվի Stars Coffee ցանցի առաջին սրճարանը

17:12   9 սեպտեմբերի, 2022

Ռուսաստանից դուրս Stars Coffee ցանցի առաջին սրճարանը կսկսի գործել Հայաստանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ցանցի համասեփականատեր Տիմուր Յունուսովը (Տիմատի)։

«Մենք ակտիվորեն ծրագրում ենք զարգանալ արտասահմանում, քանի որ պահանջարկը մեծ է։ Այս պահին մեր կետերի «սպասման ցուցակում» 20-25 կետ կա»,- ասել է Յունուսովը՝ Սանկտ Պետերբուրգում Stars Coffee սրճարանների բացման վերաբերյալ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: - Հարցումները գալիս էին բոլորովին տարբեր կողմերից՝ Ասիայից, Մերձավոր Արեւելքից, նույնիսկ եվրոպական երկրներից։

Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցի ակտիվները նախկինում գործընկերությամբ ձեռք են բերել ռեփեր Թիմուր Յունուսովը (Տիմատի), գործարար Անտոն Պինսկին եւ «Սինդիկա» ընկերությունը։



© NEWS.am STYLE