Marvel-ը կառուցել է սենյակ առանց պատուհանների եւ ինտերնետի, որպեսզի քննարկի խիստ գաղտնի նախագծերը

15:07   10 սեպտեմբերի, 2022

Marvel-ը հատուկ սենյակ է կառուցել խիստ գաղտնի նախագծերի քննարկման համար, հայտնում է The Hollywood reporter-ը։

Տարածքը գտնվում է ընկերության գլխամասային գրասենյակում՝ Բըրբենքում: Այն ստացել է «Սեւ այրիների սենյակ» անվանումը: Կարեւոր բանակցությունների համար դահլիճում չկան պատուհաններ կամ ինտերնետ հասանելիություն: Ավելին, հավաքարարներին արգելվում է մուտք գործել տարածք։ Նման միջոցները նախատեսված են ապահովելու, որ առաջիկա ծրագրերի մասին տեղեկատվության արտահոսք չլինի:



© NEWS.am STYLE