«Պրահայում քիչ մնացի, մտովի այնտեղ եմ»․ Լիա Զախարյան (ֆոտո)

12:43   10 սեպտեմբերի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Պրահայում։

Լիա-Զախարյան-18.jpg (317 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում դերասանուհին ամառային ոճային կերպարում է։ Նա կրում է բեժ բլուզ, որը համադրել է ջինսե շորտի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Պրահայում քիչ մնացի, մտովի այնտեղ եմ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Լիա Զախարյան-2.jpg (324 KB)

Ավելի վաղ Լիան կրկին հրապարակում էր արել հանգստից՝ ներկայացնելով իր ամառային կերպարը: Ինստագրամյան էջի Stories բաժնում տեղադրված կադրերն արվել էին Վիեննայում։ Լիան բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ տոպի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էին գոտին ու սպորտային կոշիկը։

Գլխավոր լուսանկարը՝  @nema_photographer/@shushane_photo



© NEWS.am STYLE