Կովի պատկերով էմոջի․ Եղիսաբեթ II-ի մասին Շերի ոչ միանշանակ մեկնաբանությունը բարկացրել է երկրպագուներին

10:14   11 սեպտեմբերի, 2022

Երգչուհի Շերը Twitter-ում վիճահարույց գրառում է կատարել՝ ի հիշատակ թագուհի Եղիսաբեթ II-ի, ով մահացել է սեպտեմբերի 8-ին։ Երգչուհու երկրպագուներին զարմացրել է էմոջիների ընտրությունը, որով նա ուղեկցել է հրապարակումը, հայտնում է New York Post-ը։

Երգչուհին ջերմ խոսքեր է գրել Եղիսաբեթ II-ի մասին՝ հիշելով նրանց անձնական հանդիպումը 1988թ.-ին։

«Ես ցավում եմ թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։ Պատիվ եմ ունեցել անձամբ հանդիպել նրան։ Հիշում եմ, որ մեր հանդիպման ժամանակ նա իրոք հետաքրքրված էր ինձ հետ խոսելով։ Նա իսկական էր (այս վայրում Շերը դրել է կովի պատկերով էմոջիը – «Gazeta.Ru»), եւ նա ուներ հումորի հիանալի զգացում»,- գրել է Շերը։

Արտիստուհու երկրպագուները փորձել են պարզել կովի էմոջի օգտագործելու պատճառները։ Պարզվել է, որ Շերը սխալ է թույլ տվել. նա սխալ է մեկնաբանել GOAT հապավումը (Greatest Of All Time ՝ «բոլոր ժամանակների մեծագույնը», անգլերեն «այծ» բառի համանունն է՝ այն շփոթելով «сow» (կով) բառի հետ:

Դրանից հետո երգչուհու թվիթը վիրուսային է դարձել համացանցում եւ դարձել երկրպագուների կատակների առարկա։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ Global Look Press/AP



© NEWS.am STYLE