Պամելա Անդերսոնը նկարահանվել է «Heaven by Marc Jacobs» գովազդային արշավում

11:37   12 սեպտեմբերի, 2022

Պամելա Անդերսոնը եւ Doja Cat-ը դարձել են նոր Heaven by Marc Jacobs գովազդային արշավի հերոսները։

Նկարահանումների հեղինակը բրիտանացի հայտնի լուսանկարիչ Հարլի Ուեյրն էր, ով համագործակցում է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Chanel-ը եւ Stella McCartney-ն։

Մարկ Ջեյքոբսը Heaven պոլիսեքսուալ հավաքածուն թողարկել է 2020 թվականին: Նա ոգեշնչված էր անդերգրաունդ մշակույթով:

Heaven․ դեռահասների երազանքների, տարօրինակ մարդկանց, քաղցրավենիքի սիրահարների, հոգեբուժական ֆանտազիաների եւ դիստոպիաների տիեզերքի դարպաս։ Ֆանտաստիկ աշխարհ, որը կապում է ենթամշակույթները եւ փառաբանում է բազմակողմանի կերպարները, որոնք ստեղծել են Մարկ Ջեյքոբսի համայնքը վերջին 30 տարիներին:

Վերջերս Մարկ Ջեյքոբսը մասնակցել է Fendi նոր կրուիզային հավաքածուի ստեղծմանը, որը ցուցադրվել է Նյու Յորքում։



© NEWS.am STYLE